ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարց չկա․ Թունյան

Հայաստանի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարց չկա․ Թունյան

Հայաստանի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարց չկա։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Նման հարց օրակարգում չկա։ Իմ կարծիքով` որքան մենք կարողանանք խուսափել արտահերթ ընտրություններից, այնքան ավելի լավ կլինի։ Արտահերթ ընտրությունները բերում են անորոշություն, տնտեսության մեջ սպասումներ, ցնցումներ։ Ավելի լավ է ունենալ այնպիսի ԱԺ, որն ամբողջ գումարումը սկզբից մինչև վերջ կսպառի»,- ասաց Թունյանը։

  • Կիսվել: