երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լավ հիմքեր կան ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար. նախագահ

Լավ հիմքեր կան ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի նստավայրից, հայ-արաբական և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այդ այցի շրջանակում Հայաստանի նախագահը այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։

Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:

Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։ Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։

Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

  • Կիսվել: