Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորում եւ Մարտունում ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ, Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին: Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:
«Վանաձորում կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։
Մարտունու ցուցակը կգլխավորի ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


