երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ընդերքի գնահատված պաշարների արժանահավատությունը կապահովվի

«Հայաստանի Հանրապետություն». Ընդերքի գնահատված պաշարների արժանահավատությունը կապահովվի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2020 թ. հուլիսի 16-ին ԱԺ ընդունած  «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով լրացումներ կատարվեցին ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում, որով կարգավորվում եւ հստակեցվում են ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգերը: Անհրաժեշտություն եղավ հաստատել պետական ընդերքաբանական փորձաքննության նոր կարգ, եւ ուժը կորցրած ճանաչվեց կառավարության 2004 թ. դեկտեմբերի 23-ի «Հետախուզված պաշարների եւ ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» որոշումը:

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց այդ նոր կարգը: Ի՞նչ է ներառում այս փորձաքննության գործընթացը. փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության եւ ձեւավորման նախնական գնահատումից բացի ենթադրում է նաեւ ՏԿԵ նախարարի առաջարկով եւ ընդերքօգտագործողի փոխադարձ համաձայնությամբ անկախ փորձագետների ներգրավում: Բայց սա` ընդերքօգտագործողի ֆինանսի հաշվին:

Փորձաքննության գործընթացի տեւողությունը` արժանահավատության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո, ժամկետային սահմանափակումներ ունի. ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչեւ 60 աշխատանքային օր, իսկ մետաղական հանքավայրերի համար՝ մինչեւ 150 աշխատանքային օր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: