ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։

Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն կարևորել են միջմարդկային կապերի առավել սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

  • Կիսվել: