Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում. Պուտին
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը՝ հիմնվելով խորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում՝ կարծում է ՌԴ նախագահը։
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ։ Քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են»,- «Վալդայի» համաժողովում ընդգծել է Պուտինը։
«Վալդայի» համաժողովում Պուտինը հայտարարել է, որ պետք է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարատև կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունը։