Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ-ի հակամարտությունը գտնվում է կրիտիկական կետում․ Հայնրիխ Բյոլլ հիմնադրամ
«Միություն 90/Կանաչներ» կուսակցության հետ կապված «Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամ» ՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ տարածաշրջանում է «Հայնրիխ Բյոլլ» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Ֆիլիպ Ալբրեխտը (գերմանական Բունդեսրաթի անդամ)։
«Ռազմական էսկալացիայի վտանգը մեծ է, իսկ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ աղետալի։ Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծացնել՝ Հայաստանի վրա հարձակումը կամ Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ ուժի կիրառումը կանխելու համար։ Այնտեղ ապրող հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն»,- ասել է Յան Ֆիլիպ Ալբրեխտը։


