երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ. Ավինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանների սահմանագծման աշխատանքներում: Ավինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում:

«Ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում՝ գալիք, սպասվելիք  բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ՝ երկու կողմերի միջև: Այս պահի դրությամբ  ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ: Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար: Այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,- ասաց Ավինյանը:

Փաստացի զինված ուժերի տեղակայմանն անդրադառնալով՝ փոխվարչապետը նշեց, որ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում ունենք զինված ուժերի ներկայացուցիչներ, և նրանց վերջնական տեղակայումները, ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում:

  • Կիսվել: