շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունից:

՛՛Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդությունը բացարձակապես քաղաքականացված բնույթ ունի։ Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են՛՛,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: