երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հայաստանի դեսպանը կմասնակցի ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը

Հայաստանի դեսպանը կմասնակցի ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը

Հունվարի 12-ին Ժնևում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022թ.-ի առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով ընտրվեց ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։ Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև՝ վարելու է ՄԻԽ նիստերը:

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

 

  • Կիսվել: