հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակություն է մեկնում Ստեփանակերտ. Խորհրդարանական լսումներ են լինելու

Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակություն է մեկնում Ստեփանակերտ. Խորհրդարանական լսումներ են լինելու

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ։

Դեկտեմբերի 3-ից 5-ը Ստեփանակերտում անցկացվելու են համատեղ խորհրդարանական լսումներ։

Արցախ են մեկնելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե Հակոբյանն ու Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարեղամյանը:

  • Կիսվել: