կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ։ Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց, որ բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին։ Նա նշեց, որ  անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են, աշխատանքներն արվում են․  «Հասկանում եք, որ այդ աշխատանքը տարբեր նրբություններ է պարունակում, և չեմ կարծում, որ բոլոր մանրամասներով պիտի ներկայացնենք։ Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ կապի մեջ են, և, երբ անհրաժեշտ կլինի, նաև հանդիպում ենք, քննարկում ենք, զրուցում ենք»։

  • Կիսվել: