շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին ոչ լավագույն կերպով է անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին ոչ լավագույն կերպով է անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ հարցին:

Նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի նախագահի աշխատակազմն արդեն մեկնաբանել է այդ հարցը, կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ դա ստիպում է Երևանին ընտրություն կատարել մի կողմից ՄՔԴ-ի գծով Արևմուտքի կողմից թելադրվող պարտավորությունների, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության և եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխգործակցության միջև։

«Մենք ակնկալում ենք համապատասխան հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, և Երևանն այդ մասին տեղեկացվել է»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: