Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Զախարովայի մասին․ ՏԱՍՍ
Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար մեկնաբանություններ է անում այլ երկրների ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ТАСС-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը՝ ուշադրություն հրավիրելով հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ՛՛չի կարող մեկնաբանել՛՛ իր հայտարարությունները։
Դիվանագիտական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ԱԳՆ-ն ՛՛պարբերաբար մեկնաբանում է այլ երկրների ղեկավարների հայտարարությունները՛՛։ ՛՛Գուցե Փաշինյանի գլխին ուղղակի սարքել են՛՛,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. ՛՛ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, նա իմ ասածը պետք է ականջին օղ անի՛՛:


