Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը
Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ տեղի կունենա նաև Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը: