«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Այս մասին քիչ առաջ հայտարարվեց Դաշինքի հանդիսավոր միջոցառման ժամանակ:
«Ես չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի: Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,-հայտարարեց Քոչարյանը:
Նա հավելեց. «Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա: Մեզ փորձում են համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ գնալու համար, որ հայրենասիրությունը վնասակար է հայի ստամոքսի համար։ Այս վտանգավոր անհեթեթություններին մենք ասում ենք` ո՛չ։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ»։
Ամփոփելով խոսքը՝ Քոչարյանն ասաց. «Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից: Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է»:
Տեսանյութը՝ այստեղ:


