կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին մեր ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ. Բորել

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին մեր ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ. Բորել

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին մեր ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա: Այս մասին ասել է  Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, որի  խոսքերը փոխանցել է փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։

Այսպես՝ Բորելը հայտարարել է․ «Մենք մերժում ենք ցանկացած ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք և շարունակում ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Այժմ մեր առաջնահերթությունն է ուժեղացնել Հայաստանի ճկունությունը, ապահովել, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։ Եվ սա է պատճառը, որ մենք ամրապնդում ենք մեր ոլորտային համագործակցությունը, ավելի ենք զարգացնում մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում և խթանում ենք տնտեսական ներդրումները:

Շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը։ Եվ սա է պատճառը, որ վերջերս մենք ուժեղացրինք ԵՄ առաքելությունը Հայաստանում։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին՝ ներգրավվել բարեխղճորեն․ պատրաստ ենք շարունակել հեշտացնել փոխանակումները»։

 

  • Կիսվել: