երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«ՀայաՔվե»-ն հրավիրում է համատեղ քննարկման

«ՀայաՔվե»-ն հրավիրում է համատեղ քննարկման

«Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է համատեղ քննարկման․

«Եթե արդեն ստորագրել եք, բայց դժվարանում եք ձեր բարեկամներին բացատրել, թե ինչու է կարևոր Հայաքվեն

Եթե մտավախություններ ունեք նախաձեռնության իրատեսական լինել-չլինելու հարցում

Եթե ուզում եք աջակցել նախագծի ընդլայնմանը, բայց չգիտեք, թե ինչպես

Եթե հարցեր ունեք հետագա քայլերի վերաբերյալ

Ապա սպասում ենք Ձեզ հուլիսի 24-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, ժամը 18:30-ին։ Մուտքը միայն հավաստագրերով։

Հանդիպման ընթացքում նաև կանդրադառնանք հետևյալ թեմաների․

«Թղթե շերեփի» միֆը․ ինչպես է Հայաքվեն նպաստում նոր օրակարգերի և նոր, իրական իշխանության ձևավորմանը

Ինչու է կարևոր ոչ միայն մասնակցել, այլ նաև աջակցել Հայաքվեին»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: