շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները․ Իբրահիմ Քալին

Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները․ Իբրահիմ Քալին

Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ եւ այդ շրջանի` Ադրբեջանի կազմ վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- ասել է Քալինը և այդ համատեքստում ընդգծել, որ Անկարան և Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ նշելով, որ Հայաստանն ամենաշատը կշահի կարգավորումից:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրիր»,- ասել է նա։

Մարամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: