շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
 Հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է․ Անի Սամսոնյան

Հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է․ Անի Սամսոնյան

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է համարում հայ ռազմագերիներին որպես դիվերսանտ ներկայացնելը: Այս մասին Սամսոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետև ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը և դեմ է առհասարական հետպատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը:

  • Կիսվել: