ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ ԼՂ-ում Ասկերանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ ԼՂ-ում Ասկերանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի (Փառուխ՝ խմբ․) շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ գործարկումը եւ համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանը եւ միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել հանձնաժողովի նիստի անցկացմանը մոտ ապագայում.

«Այս պահին Ռուսաստանը ժամկետների վերաբերյալ առաջարկների է սպասում հայ եւ ադրբեջանցի գործընկերներից»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: