ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Հաստատվեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Հաստատվեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրի կնքմամբ կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը: Այն ներառում է հետևյալ հիմնական կանոնակարգող պարտավորությունները.

  • առավել բարենպաստ ռեժիմի պահպանում ապրանքների առևտրի նկատմամբ՝ ՍԱԳՀ I հոդվածի իմաստով; -մաքսային վճարների սահմանափակում՝ մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքով;
  • ՍԱԳՀ XI և XIII հոդվածներին համապատասխան կողմերի իրավունք կիրառել սահմանափակումներ և արգելքներ;
  • դրույթներ՝ ուղղված կողմերի համագործակցության զարգացմանը և տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում առևտրում առաջացող խոչընդոտների նվազեցմանը;
  • մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պաշտպանության տրամադրում և պահպանության ապահովում;
  • ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման իրավունք՝ տեղական արտադրողի շահերի պաշտպանության նպատակով:

Նշենք, որ Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել:

 

  • Կիսվել: