Հարյուր հազար մարդ սխալվել է՝ ԲՀԿ-ին ձայն տալով. իմքայլական պատգամավոր
Ես գտնում եմ, որ հարյուր հազար մարդ սխալվել է՝ ԲՀԿ-ին ձայն տալով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Նա կարծում է, որ խորհրդարանը ԲՀԿ-ի տեղը չէ: Մանուկյանն ասաց. «Մարդիկ բիզնեսմեններ են, չէ՞, թող զբաղվեն բիզնեսներով: Երբ մարդը բիզնեսով է զբաղվում, վտանգներ են առաջանում: Ենթադրենք՝ մարդն ունի ՀԷԿ, և մենք քննարկում ենք ՀԷԿ-երի մասին օրենք. պարզ է՝ ինքն իր շահերն է պահելու: Օբյեկտիվության դաтչիկ՝ ցուցիչ, չկա, որ տեսնես՝ ինքն օբյեկտի՞վ է, թե՞ սուբյեկտիվ»:
Իմքայլակայն պատգամավորը նշեց, որ ընտրողների կամքին չի բռնանում, պարզապես ասում է, որ սխալվել են: Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն խորհրդարանի հնաբնակներից է՝ նա ասաց. «Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք (ընտրողները) մի քանի անգամ սխալվել են, ի՞նչ կա դրա մեջ: Այո՛, սխալվել եք, սիրելի՛ հայրենակիցներ, ԲՀԿ-ին ընտրող սիրելի՛ հայրենակիցներ: Այո՛, իմ կարծիքով՝ սխալվել եք, գուցե ես եմ հենց հիմա սխալվում»: