ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը՝ սա պետք է բոլորը դավանեն. Կիպրոսի ԱԳ նախարար

Հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը՝ սա պետք է բոլորը դավանեն. Կիպրոսի ԱԳ նախարար

Ուղերձը հետևյալն է. շատ պարզ և շատ հստակ, բոլորս հանձնառություն կրում ենք և պետք է պարտավորություն կրենք քայլեր իրականացնելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Այլընտրանք չկա: Համակարգը գուցե իդեալական չէ, բայց միակ համակարգն է, որ մենք ունենք, ուստի հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը. սա պետք է բոլորը դավանեն, հավատարիմ լինեն և հետևողական: ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ կանխելու սրացումները Հայաստան-Ադրբեջան սահմանին:
 
«Այս ուղերձը պետք է առաջ տանել է՛լ ավելի, և դա պետք է արվի բոլոր հնարավոր եղանակներով: Շոշափելի կերպով մենք պետք է շարունակական լինենք մեր ջանքերում՝ վստահ լինելու համար, որ հաշվետվողականությունը ևս դառնում է անքակտելի բաղադրիչը, միջազգային հանրության ուշադրությունը պետք է շարունակաբար վեճերի խաղաղ հանգուցալուծման վրա պահել: Այս առումով Կիպրոսի Հանրապետությունը շարունակական կերպով հետամտում է այս սկզբունքների իրականացմանը, և շարունակելու ենք այդպես անել: Մենք ինքներս եղել ենք ագրեսիայի զոհ՝ անօրինական ներխուժման, արդեն հիսուն տարի է: Հուլիսին Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50-րդ տարին է, և մենք զոհ ենք հանդիսացել այս վարքագծին: Այլ լուծում չենք կարող տեսնել, քան խիստ բարձրաձայն կերպով մեր կամեցողությունը ջատագովել, այն սկզբունքներին տիրանալ, որը միջազգային համայնքը դավանել և ընդունել է: Այդ հանձնառությունը սկզբունքային դիրքորոշում պետք է մնա, և դա պետք է լինի բոլորի՝ ընդհանուր համայնքի կողմից ընդունված»,- նշեց Կիպրոսի ԱԳ նախարարը:
 
«Իհարկե, մենք հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք, բայց ուզում եմ ասել, որ ՀՀ-ում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պետք է ասեմ, որ տեղակայման պահից ի վեր այս առաքելությունը զգալի և էական դեր է խաղացել ամբողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ: Առիթ ունեցել ենք ողջունելու ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու մանդատը, թվակազմը և այլն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: