շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին. Իրանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի հետ ասուլիսում

Հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին. Իրանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի հետ ասուլիսում

Իրանը կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար, ասել է ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը ՛՛3+3՛՛ ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան, Թուրքիա) հանդիպում անցկացնելու հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ, տեղեկացնում է mehrnews.com-ը:

Նշվում է, որ ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։

՛՛Թեհրանը կարծում է, որ հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին։ Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի կռվի և իշխանության մրցակցության մրցադաշտի, քանի որ դա հետաձգում է խաղաղությունը տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը պահանջում է բարեկամական և մեղմ շփում կառավարությունների և ազգերի միջև՛՛,- ասել է Աբդոլլահիանը:

Նա նաև հավելել է, որ Իրանը եղել է Հայաստանի բացառիկ բարեկամը, իսկ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Իրանի հետ պատմական հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն։

  • Կիսվել: