շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հարցը հասնելու է ՍԴ. Մանուկյանը՝ ՀՀ նախագահի՝ ԳՇ պետին ազատելու միջնորդությունը հետ ուղարկելու մասին

Հարցը հասնելու է ՍԴ. Մանուկյանը՝ ՀՀ նախագահի՝ ԳՇ պետին ազատելու միջնորդությունը հետ ուղարկելու մասին

Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլեւս չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լնիի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը՛՛:

Մանուկյանն անդրադարձավ ՀՀ նախագահի՝ ԳՇ պետին ազատելու միջնորդությունը հետ ուղարկելուն և ասաց. ՛՛ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաեւ մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը:

Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի՛՛:

  • Կիսվել: