Հարցի լուծումը պահանջում է քաղաքական կամք․ Ալեն Սիմոնյանը` անհետ կորածների ճակատագրի մասին
Անհետ կորած անձանց խնդրի հարցում առաջընթացը կարող է դառնալ Երևանի և Բաքվի միջև փոխվստահության ամրապնդման կարևոր գործոն։ Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Հարցի լուծումը պահանջում է քաղաքական կամք, բայց առավելապես մարդասիրական սկզբունքներով առաջնորդվող հետևողական և մասնագիտական աշխատանք»,- ասաց նա։
Նա վստահ է, որ խաղաղությունն առավել ամուր է դառնում մարդկային ցավի ճանաչմամբ, անցյալի չլուծված հարցերի նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ և ապագայի հանդեպ վստահության ձևավորմամբ։


