երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հարազատները Կուտոյանի մահվան մասին տեղեկացել են մամուլից․ նրա տանն են գտնվում աշխատանքային ընկերները, այդ թվում` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը

Հարազատները Կուտոյանի մահվան մասին տեղեկացել են մամուլից․ նրա տանն են գտնվում աշխատանքային ընկերները, այդ թվում` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին, պարզվում է, նրա շրջապատը տեղյակ չի եղել: Դեպքի մասին Կուտոյանի հարազատներն ու մտերիմներն իմացել են մամուլից և անմիջապես շտապել են նրա տուն:

Hraparak.am-ի հաղորդմամբ` այս պահին Կուտոյանի տանն են գտնվում նրա հարազատները, աշխատանքային ընկերները, այդ թվում` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

  • Կիսվել: