երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը

Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։

Մասնավորապես՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հարցին, ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։

Նա կարեւորել է տարածաշրջանային համագործակցությունը՝ խաղաղության եւ կայունության հաստատման համար, ինչպես նաեւ ընդգծել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունների օգտագործման կարեւորությունը՝ ներառյալ «3+3» ձևաչափը։

«Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել համագործակցությունը փոխշահավետ հիմքի վրա»,-ասել է Քանանին:

  • Կիսվել: