հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար

ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման և օգնության այլ միջոցներ ցուցաբերելու»,- ուրբաթ լրագրողներին ասել է Շուվալովը։

Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն դրված են աշխատանքում գտնվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում:

  • Կիսվել: