երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. ԱԳ նախարար

ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. ԱԳ նախարար

ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում, և իր պատասխանատվության գոտին այստեղ՝ Հարավային Կովկասում, հստակ չէ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա հավելեց. ՛՛Ամեն ինչ շատ ավելի վատ է՛՛:

Միրզոյանի խոսքով՝ այստեղ նույնիսկ զավեշտ կա. ՛՛Այստեղ տեսական զավեշտ կա․ եթե ոչ ՀԱՊԿ անդամ պետությունը հարձակվի ՀԱՊԿ անդամ պետության վրա և պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը կարող է ընդունել այդ սահմանները՛՛։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ եթե դելիմտացիա արված չէ, ապա նշանակում է, որ պետական սահմաններ չկան, Միրզոյանը պատասխանեց, որ դա այդպես չէ, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պետական սահմանը, եւ այդ սահմանը ճանաչել են դեռեւս 1991 թվականին եւ պայմանավորվել են, որ ԽՍՀՄ պետությունների սահմանները ճանաչում են որպես նորանկախ պետությունների սահմաններ:

 

  • Կիսվել: