ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնապես ստանձնեց աշխատանքային լիազորությունները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնապես ստանձնեց աշխատանքային լիազորությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 9-ին պաշտոնապես ստանձնեց աշխատանքային լիազորությունները: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

«Իմ հիմնական խնդիրն է ազնիվ և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ավելի արդյունավետ ծառայել իր անդամ պետություններին և նրանց ժողովուրդներին», - նշել է Զասը:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից ռոտացիոն կարգով անցավ Բելառուսին:

  • Կիսվել: