ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը. Ստյոպա Սաֆարյան
ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը։ Այս մասին գրում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ուշադրություն հրավիրելվ այն հանգամանքի վրա, որ այդ երկիրը նաև Թուրքական խորհրդի անդամ է։
«Այս երկու զարգացումները կարևոր են երկու առումով․
1․ ՀԱՊԿ-ում ոչ ՀԱՊԿ անդամ, ավելին՝ ՆԱՏՕ անդամ երկրից սպառազինութուն գնելու նախադեպ է ստեղծվում՝ պատուհան բացելով նաև մյուսների համար,
2․ Ղրղզստանի փափուկ ու աստիճանական «ինտեգրումը» թուրքալեզուների ընտանիք ազդելու է ՀԱՊԿ-ի վրա։ Ռուսաստանն այդ դաշինքում մի հավատարիմ դաշնակից ուներ՝ Հայաստանը, նրան էլ հանեց տորգի․․․»,- գրել է Սաֆարյանը։