«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՍԴ-ի առջև հավաք կկազմակերպի. Բաբաջանյան
Հուլիսի 9-ին ՛՛Հանուն Հանրապետության՛՛ կուսակցությունը ՍԴ-ի առջև հավաք կկազմակերպի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
՛՛Հուլիսի 9-ին ժամը 11:00-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսում է քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի միասնական դիմումը։
Այս առթիվ հուլիսի 9-ին ժամը 11:00-ին Հանուն Հանրապետության կուսակցությունը Սահմանադրական դատարանի առջև կազմակերպում է հավաք՝ ի պաշտպանություն ժողովրդավարության։
Բոլորի ներկայությունը խիստ կարևոր է՛՛,-նշել է նա։