շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանրությունը շատ իզուր չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը․ Եղոյանը՝ Տավուշի մասին

Հանրությունը շատ իզուր չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը․ Եղոյանը՝ Տավուշի մասին

Հանրությանը դուք սթրեսի եք ենթարկում, հանրությունը շատ իզուր չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Լրագրողների դիտարկամը, որ վերջին օրերին քննարկվում է Տավուշում չափագրումներ անելու թեման, իմքայլական պատգամավորն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է վերջին օրերին բարձրացված աղմուկը։

Նա նշեց, որ իրեն հուզող հարցերի պատասխանները լսել է Տավուշի մարզպետից ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից։

«Ձեզանից էլ է գալիս, եթե գնաք գրեք, որ վայ, պանիկա է եւ .... այսինքն ընթացքից էլ է կախված, մենակ մենք չէ՞ սրան հետեւում։ Մեկը գնացել՝ ֆեյսբուքում գրել էր, թե այստեղ ժողովուրդն այնքան է կորցրել դիմադրողականությունը, որ ասում է՝ սա թուրքինն է, նա՝ թուրքինը, դա ասելու բա՞ն է, ո՞ւմ ենք մենք դրանով հուշում։ Կամ ո՞վ է դա ասել, կարող է մի 70 տարեկան հովիվ է ասել»,– նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ կարելի է արձանագրել՝ Տավուշում ամեն ինչ հանգիստ է, Եղոյանն ընդգծեց, թեՀայաստանում եւ տարածաշրջւանում ամեն ինչ հանգսիտ չէ։

«Մենք շատ պայթունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, Տավուշում մենք ունենք նույնքան խնդիր, որքան ունենք Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Երեւանում։ Մեր սահմաններից 300 կմ այն կողմ մի քանի տարի առաջ տեղի է ունեցել եզդիների ցեղասպանություն, շատ բարդ տարածաշրջանում ենք մենք ապրում։ Ես չեմ ասում, որ կարող ենք քնել եւ ոչնչի մասին չմտածել, բայց  պանիկա տարածել էլ պետք չի, այլ պետք է շատ ձիգ ու պինդ կանգնել, ինֆորմացիան տարածելուց առաջ հաշվի առնել, որ այն լսում են նաեւ թշնամի պետությունում, բազմակողմանի վերլուծել այդ ինֆորմացիան եւ տեղեկատվական անվտանգությունն ապահովել»,– հավելեց իշխող ուժի պատգամավորը։

  • Կիսվել: