երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանրապետության հրապարակում հանրահավաք է (ուղիղ)

Հանրապետության հրապարակում հանրահավաք է (ուղիղ)

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են հումանիտար միջանցք բացել արցախցիներին Հայաստան բերելու համար:

Մինչև հանրահավաքը քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են կազմակերպել Երևանի տարբեր փողոցներում, ինչպես նաև փակել են մի շարք փողոցներ՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ իրենց գնահատակով ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա. «Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»:

  • Կիսվել: