չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
 Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեցին ՀՀԿ-ական երիտասարդներին

Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեցին ՀՀԿ-ական երիտասարդներին

Քիչ առաջ ոստիկանները փակեցին մի խումբ ՀՀԿ-ական երիտասարդների մուտքը Հանրապետության հրապարակ՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից. «Միջոցառում է իրականացվում, չեմ կարող ասել՝ ինչ միջոցառում: Ես խնդրում եմ՝ ոստիկանական շղթան չանցնել»,-ասաց ոստիկանը:

Երիտասարդները պատի մոտ թողեցին մի պաստառ, որն իրենց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկան էր: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին:

Լրագրողների հարցին՝ թե ինչու են բերման ենթարկում, ոստիկանները թողեցին անպատասխան:

  • Կիսվել: