շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց․ Գագիկ Սուրենյան

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը  տեղեկացնում է` մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց.  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն:
 

Երևան քաղաքում         մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12- ին սպասվում  են տեղումներ: Մարտի  9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում       մարտի 7-ին կեսօրից հետո, 8-ին, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

  • Կիսվել: