չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հանձնվեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը

Հանձնվեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը

 «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը։Մրցանակը նրան հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ մրցանակաբաշխության շատ հերոսներ արժանի են գլխավոր մրցանակին, սակայն այսօր դրան արժանանում է «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց մրցանակը ստանալով՝ հերոսները շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին  ասվում է, դա հնարավոր և իրական:

Պատմելով իր գործունեության մասին՝ Սևակ Մարկոսյանը նշեց, որ իր ստեղծած խաղալիքը ոչ միայն նրա համար է, որ երեխային սովորեցնի կառուցել, այլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ փոքրիկներին կհիշեցնի իրենց Հայրենիքի մասին:

«Ինձ համար հերոսներ են նրանք, ովքեր ճանապարհ են հարթել անկախություն ձեռ բերելու համար, իրենց կյանքն են նվիրել մեր Հայրենիքի, մեր երկու անկախ պետությունների ներկայիս սահմանների համար: Հերոս են բոլոր նրանք, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները: Մենք ընդամենը թիկունք ենք ապահովում, և ջանք ու եռանդ չենք խնայելու այդ թիկունքը որքան հնարավոր է ամուր պահելու համար»,-ասաց Սևակ Մարկոսյանը

 

  • Կիսվել: