ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ. վարչապետ

Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ. վարչապետ

Իմ հայտարարագրի օրինակով քննարկում ենք, թե որքանով է հայտարարագրման համակարգը մատչելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը և ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ վարչապետն անդրադարձել էր եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման պատճառներին:

Պատասխանելով քաղաքացիներից ստացած հարցերին, թե ինչի համար են իրենք լրացնում այդ հայտարարագիրը, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ դրա համար կա մի քանի պատճառ, որից մեկը հակակոռուպցիոն պայքարում իշխանության հետևողականությունն է:

  • Կիսվել: