երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համազգային պոռթկում է պետք, որ հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի  կանխել նոր կապիտուլյացիան․ Սաղաթելյան

Համազգային պոռթկում է պետք, որ հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի  կանխել նոր կապիտուլյացիան․ Սաղաթելյան

Երկիրը վտանգի մեջ է, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի իշխանության ղեկին կանգնած է մի ուժ, որը երկիրը տանում է նոր փորձությունների, իսկ դա կանխելու համար մեզ անհրաժեշտ է երեք մակարդակներով դիմադրություն` Հայաստանում, Տավուշում ու Սփյուռքում»,-  ասաց նա:

Սաղաթելյաննն ընդգծեց` համազգային պոռթկում է պետք, որ հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի  կանխել նոր կապիտուլյացիան:

  • Կիսվել: