կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլուն

Համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Վրաստանի սերտ հարաբերությունները և համագործակցությունը՝ խարսխված հազարամյա պատմության բովով անցած մեր ժողովուրդների բարեկամության վրա, ունեն խոստումնալից ծրագրերի իրագործման հեռանկարներ:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը՝ արձանագրելով նորանոր և շոշափելի հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման»։

  • Կիսվել: