երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին

Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Ռամոն Անտոնիո Օրսի Մարտինեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ 2025 թվականին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Մոնտեվիդեոյում վկայում է մեր երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության և փոխգործակցության նոր ոլորտներ ընդգրկելու պատրաստակամության մասին։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է ուղերձում: 

  • Կիսվել: