կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համ իրեն արժեզրկեց, համ երկիրը. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին ուղղված նամակի մասին

Համ իրեն արժեզրկեց, համ երկիրը. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին ուղղված նամակի մասին

Ես Սերժ Սարգսյանի գրած նամակին նորմալ եմ վերաբերվում, բայց ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի մասին նամակ է գրում, և մարդիկ վերցնելու են տեսնեն, որ առաջին պարբերությունները նվիրված է նրան, թե ինչքան վատն է ՀՀ գործող ղեկավարը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նամակին՝ ուղղված ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկների ղեկավարներին:

՛՛Մենք էլ ենք եղել ընդդիմություն, նույնիսկ ղեկավար լինելուց հետո չի եղել, որ Հայաստանի օրակարգի հետ հարցերի մասին դրսի հետ հաղորդակցվելիս նամակների մեջ մեզ նման բաներ թույլ տանք:

Սա ամոթ է, ես պատկերացնում եմ կողքի մարդկանց ռեակցիան: Համ իրեն արժեզրկեց, համ երկիրը, համ էլ ոչ մեկը չի հիշելու այդ նամակի նպատակի մասին՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: