շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀԱԼՈ Թրաստ-ը հերքում է թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ փոխանցելու մասին լուրերը

ՀԱԼՈ Թրաստ-ը հերքում է թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ փոխանցելու մասին լուրերը

Չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը հերքում է լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում' տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել էր, թե Բրիտանական «HALO Trust»-ը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը:

  • Կիսվել: