հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը մեկնաբանել է լրագրողի հետ կապված միջադեպը

Հակոբ Արշակյանը մեկնաբանել է լրագրողի հետ կապված միջադեպը

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մեկնաբանել է այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ կապված միջադեպը։

Նա,մասնավորապես, նշել է.

"Սիրելի' հայրենակիցներ,

Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։

Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։

Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ"։

  • Կիսվել: