Հակոբ Արշակյանը կղեկավարի հանձնաժողով և բարեկամական խմբեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ խորհրդի որոշմամբ ղեկավարելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:
՛՛ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար՛՛,-նշել է նա։


