ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին ընտրելու է ՀՀ վարչապետը

Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին ընտրելու է ՀՀ վարչապետը

Մասնակիցների ցանկը ներկայացվելու  է վարչապետին, որպեսզի վարչապետն ընտրի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին։ Այս մասին այսօր «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները: Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնի կազմում ունենալով և քննչական, և օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը, և այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաև մեր  գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ ավելի լավ լուծում կլինի ինչ-որ փուլում դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը, իսկ որոշ ավելի նեղ մասնագիտական գործառույթների համար՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների և մասնագետների ներգրավումը։

Բադասյանը նշեց, որ երկրորդ կոմպոնենտը լինելու է կադրերի ընտրության նոր ընթացակարգը մրցութային կարգով եւ հակակոռուպցիոն մարմնում կարող է ներդրվել նոր գործիք՝ կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ։

  • Կիսվել: