շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հաջորդ շաբաթ վարակակիրների թիվը կավելանա․ Անահիտ Ավանեսյան

Հաջորդ շաբաթ վարակակիրների թիվը կավելանա․ Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնվաիրուսով վարակվածների թվի աճ է նկատվում և խնդրեց առողջապահության նախարարությանը ներկայացնել վերջին տվյալները։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2922 հետազոտությունից 490-ը դրական են եղել, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։

«Հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների կիրառմանը։ Առաջիկա օրերին մարտի 8-ի հետ կապված շարժի ավելացում ենք ունենալու և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում։ Տրանսպորտում, առևտրային կենտրոններում վերահսկողությունը պետք է խստացվի»,-նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այսօր վերսկսում են 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները։

Ավանեսյանը անդրադարձավ նաև պատվաստանյութերի ձեռբերմանը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 820 է:

  • Կիսվել: