Հաջիևը հայտարարել է՝ երբ Ադրբեջանը պատրաստ կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՀ-ի հետ
Ադրբեջանն իր խաղաղության օրակարգով օրինակ է ծառայել ամբողջ աշխարհի և մեր տարածաշրջանի համար: Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախկինում աշխատել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղութամբ, նրանք 30 տարվա ընթացքում չեն կարողացել ներկայացնել լուծման մոդել: Այսօր մենք կարող ենք վստահորեն և ուրախությամբ ասել, որ տարածաշրջանում հակամարտությունն ավարտվել է, սկսվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո, հավատարիմ իր ոգուն, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի լիակատար վերափոխման ուղղությամբ: Այս համատեքստում սկսվել են նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունները՛՛:
Նա ընդգծել է, որ մնացել են չլուծված հարցեր՝ դարձյալ շեշտելով ՀՀ Սահմանադրությունը:
՛՛Ադրբեջանի նպատմամբ ՛՛տարածքային պահանջների՛՛ լիակատար լուծումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը՛՛,-հայտարարել է Հաջիևը:


